Ռիոյում ուժեղագույն ըմբիշները տարբեր ենթախմբերում կընդգրկվեն

Ռիոյում ուժեղագույն ըմբիշները տարբեր ենթախմբերում կընդգրկվեն

Միջազգային օլիմպիական կոմիտեն ըմբշամարտի համաշխարհային միություն հետ երկար բանակցություններից հետո ընդունել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշներին տարբեր ենթախմբերում ընդգրկելու առաջարկը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր ենթախմբերում կընդգրկվեն 2015 թվականին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները: Խոսքը վերաբերում է միայն ըմբիշներին, ոչ թե երկրներին:

Այսինքն՝ եթե Լաս Վեգասում եզրափակիչ հասած մարզիկը որևէ պատճառներով չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին, ապա այս օրենքը չի տարածվի նրան փոխարինած ըմբիշի վրա: Այս հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում