Հաստատվել է Իտալիայի գավաթի եզրափակչի օրը

Հաստատվել է Իտալիայի գավաթի եզրափակչի օրը

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը կայանալու է մայիսի 21-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը:

Խաղի անցկացման օրը երկար քննարկումների առիթ էր դարձել, քանի որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել էր ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ իտալացի ֆուտբոլիստներին ավելի երկար նախապատրաստական շրջան հատկացնել:

Հավելենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, ի տարբերություն նախորդ տարվա, կանցկացվի մեկ խաղով։ Եթե հիմնական ժամանակում հաղթողը չպարզվի, թիմերը կանցկացնեն ևս 30 րոպե, իսկ եթե դա էլ չօգնի որոշել գավաթակրին, գործի կդրվի 11-մետրանոց հարվածաշարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում