«Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ. «Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը: 4 րոպե անց Դենիս Չերիշևը խփեց «չղջիկների» պատասխան գոլը: Թիմերին ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Ֆերնանդո Տորրեսը և Յանիկ-Ֆերերյա Կարասկոն:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 64 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 8 միավորով, իսկ երրորդ տեղում գտնվող «Ռեալին» գերազանցելով 4 միավորով: «Վալենսիան» 10-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 34 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վալենսիա» – «Ատլետիկո»՝ 1:3
Գոլերը՝ Չերիշև 28′ – Գրիզման 24′, Տորրես 72′, Կարասկո 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում