Միխայլովիչ. Մենք գերիշխում էինք, բայց գոլ ընդունեցինք առաջին հարվածից

Միխայլովիչ. Մենք գերիշխում էինք, բայց գոլ ընդունեցինք առաջին հարվածից

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը մեկնաբանել է Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ արտագնա խաղում կրած պարտությունը (0:2)։

-Ես շատ բարկացած եմ թիմի և մրցավարի վրա, բայց չեմ ուզում ուշադրություն դարձնել դրան։ Մենք գերիշխում էինք առաջին խաղակեսում, բայց ինչպես շատ հաճախ պատահում է, չկարողացանք մեր առավելությունը գոլի վերածել։ Չի կարելի ստեղծել 4 կամ  5 գոլային պահ, իսկ հետո բաց թողնել մրցակցի հենց առաջին հարվածը, այն էլ անկյունայինից։

Երբ մենք պարտվում ենք, ես ջանում եմ մեղքը չբարդել առանձին մարդկանց վրա։ Մենք ցավալի պարտություն կրեցինք, բայց պարտավոր ենք հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին։ Առջևում դեռ 10 տուր կա, և մենք կփորձենք հաղթել հաջորդ խաղում, «Կիևոն» բարդ մրցակից է։

Մեր նպատակը մնում է նույնը, տուրից տուր այն չի փոխվում։ «Սասուոլոն» արժանի էր հաղթանակի, իսկ մենք, ստացվում է, չկարողացանք անել այն, ինչը պարտավոր էինք։ Կշարունակենք աշխատել,- Միխայլովիչի խոսքն է մեջբերում «Mediaset Premium»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում