Նիգերիացին սպանվել է Ռոնալդուի և Մեսսիի մասին վիճաբանության պատճառով

Նիգերիացին սպանվել է Ռոնալդուի և Մեսսիի մասին վիճաբանության պատճառով

Հնդկաստանում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ Նիգերիայի քաղաքացիների մասնակցությամբ։ 

Կիրակի օրը Օբին Միխայել Դուրումչուկվան տոնում էր իր 34-րդ տարեդարձը։ Երեկույթի ավարտին հոբելյարի և 22-ամյա Նվաբու Չուկվումայի միջև վիճաբանություն է սկսվել այն մասին, թե ո՞վ է ավելի լավը, Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն։

Լարված վիճաբանությունը վերածվել է կռվի, որի ժամանակ Դուրումչուկվան «Ռեալի» և պորտուգալացի ֆուտբոլիստի 22-ամյա երկրպագուի վրա բաժակ է շպրտել, սակայն վրիպել է։ Չուկվուման վերցրել է կոտրված բաժակի բեկորներն ու խրել ըկերոջ կոկորդը, ինչի արդյունքում Դուրումչուկվան մահացել է, «Hindustan Times»-ին հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը։ 

Մարդասպանը շուտով ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, ովքեր հայտնաբերել էին, որ երկու նիգերիացիների վիզայի ժամկետն սպառված է, և նրանք իրավունք չունեն գտնվելու Հնդկաստանի տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում