Կապելոն հրաժարվել է գլխավորել «Միլանը»

Կապելոն հրաժարվել է գլխավորել «Միլանը»

Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն հրաժարվել է «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնի՝ ակումբի նոր գլխավոր մարզիչը դառնալու առաջարկից, հավաստիացնում է «Rai»-ն։

Բեռլուսկոնին զանգահարել է Կապելոյին, և նրանք երկար զրուցել են։ «Ռոսոներիների» առաջարկը լսելով՝ մասնագետը հարգալից մերժումով է պատասխանել։

«Միլանը» դիտակում է Կապելոյին որպես ներկայիս գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին փոխարինող, ով, ինչպես ավելի վաղ հաղորդում էին որոշ իտալական լրատվամիջոցներ, մրցաշրջանի ավարտին կդադարեցնի աշխատանքը միլանյան ակումբում։

Կապելոն նախկինում գլխավորել է «Միլանը»՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում, նվաճելով ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, չորս անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն և երեք անգամ՝ երկրի սուպերգավաթակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում