ԵԱ. Հայ ըմբիշները հաղթական մեկնարկ ունեցան

ԵԱ. Հայ ըմբիշները հաղթական մեկնարկ ունեցան

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկած հայ ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ) և Շամիր Աթյանը (86 կգ քաշային կարգ) հաղթանակով ավարտեցին իրենց առաջին գոտեմարտերը։

Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում 12։1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրու Չիրտուակայի նկատմամբ։ 1/4 եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի բելառուս Ասադուլա Լաչինովը։

86 կգ քաշային Շամիր Աթյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիյեսենի նկատմամբ։ Գոտեմարտը տևեց ընդամենը 28 վայրկյան։ 1/4 եզրափակչում Աթյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Կուդիմագոմեդովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում