ԵԱ. Բարսեղյանը և Աթյանը պարտվեցին 1/4 եզրափակչում

ԵԱ. Բարսեղյանը և Աթյանը պարտվեցին 1/4 եզրափակչում

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրն անհաջող դասավորվեց հայ ըմբիշների համար։ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը, ովքեր հաղթանակներով էին մեկնարկել, լքեցին պայքարը 1/4 եզրափակչից։

Գարիկ Բարսեղյանը 1։4 հաշվով պարտվեց բելառուս Ասադուլա Լաչինովին, իսկ Շամիր Աթյանը 0։10 հաշվով զիջեց ռուս Շամիլ Կուդիմագոմեդովին։

Եթե հայ ըմբիշներին հաղթած մարզիկները հասնեն մինչև եզրափակիչ, մեր ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում