ՉԼ. «Ռեալը» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

ՉԼ. «Ռեալը» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ 1/8 եզրափակիչ փուլի երկու խաղերում էլ առավելության հասնելով «Ռոմայի» նկատմամբ:

Հռոմում կայացած խաղում Զինեդին Զիդանի սաները հաղթել էին 2:0 հաշվով: Նույն հաշվով մադրիդցիները հաղթանակ տոնեցին պատասխան խաղում: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալը» խաղում էր առաջին համարով, իսկ «գայլերը» մի քանի արագ հակագրոհ կազմակերպեցին, սակայն Սալահի և Ջեկոյի հարվածները նշակետին չհասան:

«Ռոմայի» ֆուտբոլիստները բավականին հաջող սկսեցին երկրորդ խաղակեսը, սակայն իր բարձունքում էր «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: Հյուրերը չօգտագործեցին իրենց հիանալի հնարավորությունները, իսկ 64-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց հաշվի մեջ առաջ մղել իր թիմին: 4 րոպե անց Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձնագրվեցին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» – «Ռոմա»՝ 2:0
Գոլերը՝ Ռոնալդու 64′, Խամես 68′

Հետևեք մեզ նաև Telegram-ում