Սպալետի. «Ռոման» այնքան է գլորվել ցած, որ ուրախանում ենք պարտության արդյունքից

Սպալետի. «Ռոման» այնքան է գլորվել ցած, որ ուրախանում ենք պարտության արդյունքից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 երզափակչի՝ «Ռեալի» դեմ հանդիպումը (0:2)։

-Իրականությունն այնպիսին է, որ և´ առաջին, և´ պատասխան խաղում մենք պարտվեցինք 0:2 հաշվով։ Մադրիդցիները արժանիորեն դուրս եկան ՉԼ հաջորդ փուլ։ Սա է արդյունքը։ Չգիտեմ՝ մենք էլ ինչ կարող էինք անել։ Առաջին հանդիպումից հետո ես վստահ էի, որ կարող ենք մրցակցել «Ռեալի» հետ։

Մենք վատ չխաղացինք, որոշակի գովասանքի արժանի ենք, բայց պետք է աշխատել հոգեբանության և վճռականության վրա։ Մենք թույլ կողմեր ունենք։ Ես չեմ կարող այս դիմակայությունից հետո հանգիստ լինել։ Պատկերացրեք՝ ինչքան ցած ենք գլորվել, որ ուրախանում ենք 0:2 հաշվով պարտվելու համար։

Պետք է ընդունել իրականությունն առանց գունավորելու ու շարունակել աշխատել, առջևում ավելի բարդ ճանապարհ է։ Սա անընդունելի արդյունք է, մենք պետք է ավելի լավ խաղայինք։ Ժամանակակից ֆուտբոլում հոգեբանությունը շատ բան է որոշում։ Անխոս, չի կարելի հանձնվել նման արդյունքից հետո։ Ես չէի զարմանա, եթե այսօր «Ռոման» 7 գոլ բաց թողներ։ Նման բան արդեն եղել է ինձ և շատ ուրիշ մարզիչների հետ։

Մենք չենք աճել հոգեբանական տեսանկյունից, և ես դա տեսնում եմ։ Խաղացողների համար դա հասկանալան այնքան էլ հեշտ չէ, բայց դա շատ բան է որոշում, ֆուտբոլիստերի գլխում փոփոխությունները կարող են մեծ փոփոխություններ բերել դաշտում։ 0:2 հաշվով պարտությունից հետո դու պետք է հանդերձարան վերադառնաս բարկացած այդ երկու խաղերի ընթացքում չօգտագործած պահերիդ համար,-ասել է Սպալետին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում