Տոտտի. «Սանտյագո Բեռնաբեուի» ընդունելությունը ցույց է տալիս, որ ես ֆուտբոլում ներդրում ունեմ (տեսանյութ)

Տոտտի. «Սանտյագո Բեռնաբեուի» ընդունելությունը ցույց է տալիս, որ ես ֆուտբոլում ներդրում ունեմ (տեսանյութ)

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումից հետո խոսել է իր տպավորությունների մասին։ 39-ամյա ֆուտբոլիստին մարզադաշտը դիմավորեց հոտնկայս ծափահարություններով, իսկ «Ռեալը» երկու խաղերի արդյունքում դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։

-Մեծագույն մարզադաշտի՝ «Սանտյագո Բեռնաբեուի» նման ընդունելությունը խոսում է այն մասին, որ ես ֆուտբոլում իմ ներդրումն եմ ունեցել։ Նման հույզերն ընդմիշտ մնում են հիշողության մեջ։ Մեզ ինչ-որ բան չբավականացրեց, որ դուրս գանք հաջորդ փուլ,-ասել է Տոտտին «Football Italia»-ի փոխանցմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում