Օրվա ծաղրանկարը. Ռոնալդուն մեծարում է Տոտտիին

Օրվա ծաղրանկարը. Ռոնալդուն մեծարում է Տոտտիին

Երեկ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Ռոմային» և երկու խաղերի արդյունքում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իտալական ակումբի 39-ամյա լեգենդ Ֆրանչեսկո Տոտիին, ով, հնարավոր է, վերջին անգամ էր դաշտ դուրս գալիս եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, մարզադաշտը հոտնկայս ծափահարություններով ողջունեց։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանի այսօրվա աշխատանքը նվիրված է հենց Տոտտիին։ Մադրիդյան թիմի առաջատար Ռոնալդուն զինաթափել է Հռոմի ակումբի բոլոր ֆուտբոլիստներին, սակայն Տոտտիին թույլ է տալիս արժանապատվորեն հեռանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում