Սերգեյ Էրզրումյանը գլխավորել է «Ալաշկերտ-2»-ը

Սերգեյ Էրզրումյանը գլխավորել է «Ալաշկերտ-2»-ը

Այսօր Արմեն Սանամյանը, ով մարզում էր «Ալաշկերտ-2» թիմը, երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նրա փոխարեն «Ալաշկերտ-2» թիմը կգլխավորի Սերգեյ Էրզրումյանը: Դուստր թիմի մարզչական շտաբը համալրեց Արմեն Բաղումյանը, ում հետ Ակումբի ղեկավարությունն այսօր պայմանագիր ստորագրեց: Նա կմարզի դարպասապահներին: Հիշեցնենք, որ Բաղումյանը դեռևս չորս տարի առաջ եղել է նորաստեղծ «Ալաշկերտի» մարզչական շտաբում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում