ԸԵԱ․ Գրիգորյանն ու Ֆրանգուլյանը կփորձեն առաջին մեդալները նվաճել

ԸԵԱ․ Գրիգորյանն ու Ֆրանգուլյանը կփորձեն առաջին մեդալները նվաճել

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը՝ մարտի 10-ին, մրցագորգ դուրս կգան ազատոճային 61 կգ և 74 կգ քաշային կարգի ըմբիշները։

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 2015 թվականի Մ23 Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի Միհայ Էսանաուի հետ։

74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 2014 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը։ Նա նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի մոլդովացի Եվգենի Նեդելակոյի հետ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մարտի 7-ից, և հայ ըմբիշները դեռ մեդալ չեն նվաճել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում