ԸԵԱ. Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը հաղթանակներ տարան

ԸԵԱ. Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը հաղթանակներ տարան

Հայ 61 և 74 կգ քաշային ըմբիշները հաղթանակով ավարտեցին իրենց առաջին գոտեմարտերը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

1/8 եզրափակչում 61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը 10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Միհայ Էսանաուի նկատմամբ։

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 7:4 հաշվով հաղթեց կրկին Մոլդովան ներկայացնեղ Եվգենի Նեդելակոյին։

Քառորդ եզրափակչում Ֆրանգուլյանը ուժերը կչափի 2015 թվականի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ, իսկ Գրիգորյանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում