ԸԵԱ. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Գրիգորյանը դուրս մնաց պայքարից

ԸԵԱ. Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Գրիգորյանը դուրս մնաց պայքարից

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ գոտեմարտերում պարտություններ կրեցին։

61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/4 եզրափակչում 0:5 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն, Վրաստանը ներկայացնող Վլադիմիր Խինչեգաշվիլիին։ Խինչեգաշվիլին հաղթել է կիսաեզրափակչում և դուրս եկել եզրափակիչ, ինչը Ֆրանգուլյանին հնարավորություն է տալիս պայքարելու բրոնզե մեդալի համար։

Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկի մրցակիցը Մակեդոնիան ներկայացնող Յասին Ռեդյալարին էր։ Կամային պայքարում Ֆրանգուլյանը 17:8 հաշվով հաղթանակ տարավ և հնարավորություն ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար գոտեմարտին։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Հաջի Ալիևը։

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 1:12 հաշվով պարտվեց Թուրքիան ներկայացնող Սոներ Դեմիրտասին։ Գրիգորյանի մրցակիցը դուրս եկավ եզրափակիչ, սակայն սփոփիչ գոտեմարտում մեր մարզիկը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Մակիևին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում