ԸԵԱ. Դավիթ Սաֆարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԸԵԱ. Դավիթ Սաֆարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատոճայինների պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը 70 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանն է։ 

Մեր մարզիկը որակավորման փուլում 7:0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Լենարդ Վիքելին և դուրս եկել 1/8 եզրափակիչ, ուր նրա մրցակիցը կլինի լատվիացի Ալանս Ամիրովսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում