Իբրահիմովիչի կինը ցանկանում է՝ ամուսինը վերադառնա «Միլան»

Իբրահիմովիչի կինը ցանկանում է՝ ամուսինը վերադառնա «Միլան»

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին հանդես գալ «Միլանում», հաղորդում է «Corriere dello Sport»-ը։

Նախօրեին 34-ամյա ֆուտբոլիստը հաղորդել էր, որ իր ապագայի վերաբերյալ որոշումը կայացնելու է իր ընտանիքը։ Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստի կինը պնդում է, որ ամուսինը վերադառնա Միլան։ Շվեդ հարձակվողը «Ռոսոներիների» կազմում հանդես է եկել 2010-12 թվականներին։ Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսը, ինչից հետո նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրան Լիգա 1-ի 23 խաղում հեղինակել է 23 գոլ և 10 գոլային փոխանցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում