ԸԵԱ. Դավիթ Սաֆարյանը կարող է պայքարել բրոնզի համար

ԸԵԱ. Դավիթ Սաֆարյանը կարող է պայքարել բրոնզի համար

Լատվիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատոճայինների վերջին ներկայացուցիչը՝  70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, պարտություն կրեց 1/4 եզրափակչում։

Սաֆարյանի մարցակիցը Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրդ Գաջիևն էր, ում մեր ըմբիշը զիջեց 0:6 հաշվով։

Գաջիևը դուրս է եկել եզրափակիչ, և Սաֆարյանը հնարավորություն ունի պայքարելու բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում հաղթելու դեպքում բրոնզի համար պայքարում մեր ըմբիշի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ազամատ Նուրյակուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում