ԸԵԱ. Ազատոճայիններն ավարտեցին ելույթները

ԸԵԱ. Ազատոճայիններն ավարտեցին ելույթները

Հայ ազատոճային ըմբիշներն ավարտեցին ելույթները Լատվիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 70 կգ և 125 կգ քաշային ըմբիշները։

70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 2013 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, նա պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 7։0 հաշվով առավելության հասավ գերմանացի Լենարդ Ուիքլի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Դավիթը 14։3 հաշվով հաղթեց լատվիացի Ալանս Ամիրովսին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Լեհաստանը ներկացնող ազգությամբ չեչեն Մագոմեդմուրադ Գաջիևն էր, ում Դավիթը զիջեց 0։6 հաշվով։

Քանի որ հետագայում Գաջիևը հասավ եզրափակիչ, Սաֆարյանը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որտեղ նրա մրցակիցը ռուս Զաուրբեկ Սիդակովն էր։ Դավիթը չհասցրեց վերակնագնվել նախորդ ծանր գոտեմարտերից հետո և 4։9 հաշվով զիջեց ռուս ըմբիշին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

125 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Լևան Բերիանիձեն, սակայն մինչ Եվրոպայի առաջնությունը նա վնասվածք էր ստացել և չէր հասցրել վերականգնվել։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից

Հետևեք մեզ նաև Telegram-ում