ՀՖՖ-ն «Ազգային» արտոնագրեր է շնորհել 7 ակումբի

ՀՖՖ-ն «Ազգային» արտոնագրեր է շնորհել 7 ակումբի

Մարտի 11-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ, նիստի ընթացքում քննության են դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2016-2017թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2016 թվականի օգոստոսին: Արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել, ըստ որի «Ազգային» արտոնագրերը շնորհվել են թեկնածու ակումբներին:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում