ԸԵԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԸԵԱ. Միհրան Հարությունյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարն են սկսում հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի առաջին մասնակիցը՝ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը, հաղթանակով է մեկնարկել։ Մեր մարզիկը որակավորման փուլում 6:4 հաշվով հաղթել է լեհ Գժեգորժ Վանկեին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում