ԸԵԱ. Հայ մարզիկների հաջող մեկնարկը

ԸԵԱ. Հայ մարզիկների հաջող մեկնարկը

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Մեր մարզիկների ելույթներն առայժմ հաջող են։ 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ։

66 կգ քաշային Միհրան Հարությունյանը որակավորման փուլում տարած հաղթանակից հետո 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 2:3 հաշվով զիջել է լատվիացի Նիկիտա Մասյուկսին: Եթե լատվիացին հասնի եզրափակիչ, Միհրանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

98 քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Տիմչենկոյին։

130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը որակավորման փուլում 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել ավստրիացի Լուկաս Հյորմենի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում