ԸԵԱ. Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են, Խաչատրյանը պարտվեց

ԸԵԱ. Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են, Խաչատրյանը պարտվեց

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի պայքարում հաջող ելույթներն են շարունակում 98 կգ քաշային, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 59 կգ քաշային Ռոման Ամոյանը։

«Սպիտակ արջը» քառորդ եզրափակչում 6:2 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ռոման Ամոյանը կիսաեզրափակչի ճանապարհին 7:6 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Իրակլի Շավաձեին։

130 կգ քաշային Էդգար խաչատրյանը 1/8 եզրափակչում պարտվեց գերմանացի Էդուարդ Պոպին. գրանցվեց 0:6 հաշիվը։ Մեր մարզիկը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե Պոպը հասնի եզրափակիչ։

66 կգ քաշային կարգի Միհրան Հարությունյանը, ով որակավորման փուլում 6:4 հաշվով հաղթեց լեհ Գրեգոր Վինկեին, 1/8 եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց լատվիացի Նիկիտա Մաժուկսին և դուրս մնաց հետագա պայքարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում