ԸԵԱ. Ամոյանն ու Ալեքսանյանը կպայքարեն չեմպիոնության համար

ԸԵԱ. Ամոյանն ու Ալեքսանյանը կպայքարեն չեմպիոնության համար

Ըմբշամարտի եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն ապահովել են առնվազն երկու մեդալ։

59 կգ քաշային Ռոման Ամոյանը, կիսաեզրափակչում Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ցիմբալյուկի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակ տանելով, դուրս է եկել եզրափակիչ։ Մեր ըմբիշը չեմպիոնության համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Մագիան Սեմենովի հետ:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթել է թուրք Ցենկ Իլդեմին։ Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում