«Բանանց»-«Ալաշկերտ»՝ 2:0. Առաջատարը պարտություն կրեց

«Բանանց»-«Ալաշկերտ»՝ 2:0. Առաջատարը պարտություն կրեց

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրում 6-րդ տեղում գտնվող «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Ալաշկերտին»։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո տանտերերին հաջողվեց կարճ ժամանակում երկու գնդակ խփել և առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Նախ 70-րդ րոպեին հաշիվը բացեց Զավեն Բադոյանը, իսկ երեք րոպե անց Պետրոս Ավետիսյանն այն դարձրեց 2:0:

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 20 միավոր  զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» պահպանել է առաջատարի կարգավիճակը՝ ակտիվում ունենալով 35 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 17-րդ տուր

«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 2:0
Գոլերը՝ Բադոյան 70′, Ավետիսյան 73′

Հետևեք մեզ նաև Telegram-ում