«Միկան» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Միկան» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ խաղաց ետնապահ «Միկայի» հետ։

Հյուրերին հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել. 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միխայել Գորելիշվիլին՝ մոտ տարածությունից գրավելով Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը: Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 18 միավոր և շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» մնաց 27 միավորով՝ 3-րդ տեղում:

Բարձրագույն խմբի առաջնություն, 17-րդ տուր

«Շիրակ» – «Միկա»՝ 0:1
Գոլը՝ Գորելիշվիլի 78′

Նշենք, որ տեղի ունեցավ նաև գյումրեցիների լեգենդար ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանին նվիրված հրաժեշտի միջոցառում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում