«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Նեյմարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Նեյմարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ՝ անպարտելիության շարքը հասցնելով 37 խաղի:

«Կամպ Նոոում» կայացած հանդիպումն ավարտվեց 6:0 հաշվով. Նեյմարը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Մունիր Էլ-Հադադին, Լիոնել Մեսսին և Արդա Թուրանը, իսկ «Խետաֆեից» Խուան Ռոդրիֆեսը դարձավ ինքնագոլի հեղինակ: Նշենք, որ առաջին խաղակեսում կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին վրիպեց 11-մետրանոց նշակետից:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 75 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Խետաֆեն» մնաց 27 միավորով՝ 16-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարսելոնա» – «Խետաֆե»՝ 6:0
Գոլերը՝ Ռոդրիգես 8’/ինքնագոլ, Մունիր 19′, Նեյմար 32′, 51′, Մեսսի 40′, Թուրան 57′
Չիրացրած 11-մետրանոց՝ Մեսսի 11′

Հետևեք մեզ նաև Telegram-ում