Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ռոման Ամոյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 59 կգ քաշային Ռոման Ամոյանը եզրափակչում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մինգիյան Սեմյոնովին:

Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով առավելության էր հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ: 1/4 եզրափակչում մեր ըմբիշը 9։6 հաշվով հաղթել էր վրացի Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում 4։0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դմիտրի Ցիմբալյուկինի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում