«Վալենսիան» պարտվեց ետնապահ «Լևանտեին» (տեսանյութ)

«Վալենսիան» պարտվեց ետնապահ «Լևանտեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում մրցեցին Վալենսիան ներկայացնող երկու թիմերը՝ «Լևանտեն» ու «Վալենսիան»: «Սիուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Ջուզեպե Ռոսին:

Այս հաղթանակից հետո «Լևանտեն» ունի 24 միավոր, բայց շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին տեղը, իսկ «Վալենսիան» մնաց 34 միավորով՝ 11-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լևանտե» – «Վալենսիա»՝ 1:0
Գոլը՝ Ռոսի 65′

Հետևեք մեզ նաև Telegram-ում