ԸԵԱ. Վարշամ Բորանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

ԸԵԱ. Վարշամ Բորանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առանության մրցումային վերջին օրը: Այսօր մրցագորգ էին դուրս եկել 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:

71 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց Ռումինացի Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության հասավ պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնեց հունգարացի Բալին Կորպասիին: Ոսկե մեդալի համար Բորանյանը պայքարելու է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում