ԸԵԱ. Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

ԸԵԱ. Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առանության մրցումային վերջին օրը մրցագորգ են դուրս եկել 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:

75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը որակավորման փուլում 7:6 հաշվով հաղթեց գերմանացի Յան Պոտերին: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշին, իսկ 1/4 եզրափակչում 0:8 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կպայքարի ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ:

80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչում Մանկուկյանը զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Էդգար Բաբայանին, ով դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Մանուկյանին շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 0:2 հաշվով զիջեց թուրք մարզիկին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 3:0 հաշվով պարտության մատնեց չեխ մրցակցին, իսկ 1/8 եզրափակչում 6:11 հաշվով պարտվեց Եվգենի Սալաևին: Վերջինս լքեց պայքարը, իսկ Մանուկյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պայքարելու է ոսկե մեդալի համար:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում