Վարշամ Բորանյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
13/03/2016 20:42
Նմանատիպ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակչում Բորանյանը մրցեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ և 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:
Հիշեցնենք, որ Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Թոմի Գլաուդիու Հինովենաուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր պորտուգալացի Ուգո Միգել դա Սիլվային, 1/4 եզրափակչում 8:2 հաշվով առավելության էր հասել բուլղարացի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Բալին Կորպասիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում