Կարապետ Չալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարապետ Չալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Հայ ըմբիշը 4։1 հաշվով առավելության հասավ Բաքվի եվրոպական խաղերի չեմպիոն, ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը որակավորման փուլում 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Պոտերին: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով առավելության էր հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 0:8 հաշվով պարտվել էր վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակելու պայքարը. սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում