Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց «Ուդինեզեի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, «գայլերի» կազմում աչքի ընկան Էդին Ջեկոն և Ալեսանդրո Ֆլորենցին, իսկ «Ուդինեզեից» հաշիվը կրճատեց Բռունո Ֆերնանդեշը:

Այժմ «Ռոման» ունի 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» մնաց 30 միավորով՝ 16-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ուդինեզե» – «Ռոմա»՝ 1:2
Գոլերը՝ Ֆերնանդեշ 85′ – Ջեկո 15′, Ֆլորենցի 74′

Հետևեք մեզ նաև Telegram-ում