Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Երևանի խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի դահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են 50 կգ Հայկ Բադալյանը, 60 կգ Գևորգ Թադևոսյանը, 74 կգ Տիգրան Մնացականյանը և 96 կգ քաշային կարգում երկրի չեմպիոն դարձավ Ռազմիկ Պողոսյանը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը գորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգերի ըմբիշները: Մարտի 14-ին առաջնությունը կմեկնարկի 11:00-ին, իսկ եզրափակիչները կկայանան 14:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում