Դժվարին պայքարում «Ռեալը» հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Դժվարին պայքարում «Ռեալը» հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Լաս Պալմասին»:

«Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ ուշագրավ պայքարում, թիմերը մի քանի գոլային հնարավորություններ ունեցան: Խաղի հաշիվը բացվեց 24-րդ րոպեին. անկյունային հարվածի իրացումից հետո մադրիդյան թիմին առաջ մղեց ավագ Սերխիո Ռամոսը:

Երկրորդ խաղակեսում «Լաս Պալմասն» ուներ զգալի առավելություն, դաշտի տերերը մի շարք վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն միայն 87-րդ րոպեին Վիլիան Ժոզեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Թվում էր՝ «Լաս Պալմասին» կհաջողվի լավ խաղի շնորհիվ մեկ միավոր վաստակել, սակայն 89-րդ րոպեին Կազեմիրոն դարձավ «Ռեալի» համար հաղթական գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 63 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ 12: «Լաս Պալմասը» մնաց 30 միավորով՝ 15-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լաս Պալմաս» – «Ռեալ»՝ 1:2
Գոլերը՝ Ժոզե 87′ – Ռամոս 24′, Կազեմիրո 89′
Հեռացում՝ Սերխիո Ռամոս 90+1′

Հետևեք մեզ նաև Telegram-ում