USD
EUR
RUB

Ռոման Ամոյան. Այս մեդալն ինձ վստահություն տվեց վարկանիշային մրցաշարերից առաջ

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճած արծաթե մեդալի, մերցակիցների և հետագա ծրագրերի մասին:

-Ռոման, Վեգասում կայացած աշխարհի առաջնությունից հետո շատերը կարծում էին, որ մեծ սպորտից հեռանալու քո ժամանակը եկել է: Այստեղ դու բոլորին ապացուցեցիր, որ դեռ շուտ է քեզ թոշակի ուղարկելը: Ի՞նչը քեզ օգնեց:

-Կար ժամանակ, որ արծաթե մեդալ նվաճելուց շատ էի տխրում, բայց այսօր Եվրոպայի արծաթե մեդալն ինձ համար գոհացնող և ուրախացնող է: Այս մեդալն ինձ վսահություն տվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ:

-Քո հիմնական մրցակիցները երիտասարդ ըմբիշներ էին: Քեզ ավելի շատ փո՞րձն օգնեց նրանց հաղթել, թե՞ մեդալ նվաճելու ձգտումը:

-Երկուսը մեկում (ծիծաղում է): Ճիշտ է, նրանք երիտասարդ են, բայց նրանք նույնպես հաղթանակի մեծ ձգտում ունեն, և նրանց հետ գոտեմարտերի ժամանակ այսպես ասած՝ կռիվ տալով եմ հաղթել, այլ կերպ չէր հաջողվի նրանց հանդեպ առավելության հասնել: Բացեր կային իմ գոտեմարտերում, որոնց վրա պետք է աշխատեմ մինչև վարկանիշային մրցաշարերը:

-Խոսեցինք երիտասարդ ըմբիշների մասին: Ռոման, մեր հավաքականում կա՞ն քեզ արժանի փոխարինողներ:

-Ես շատ եմ ցանկանում, որ այդ քաշում մենք ունենանք ուժեղ մարզիկներ՝ աշխարհի մակարդակով: Թեթև քաշում մենք հարուստ և հաղթական պատմություն ունենք: Լավ տղաներ կան, օրինակ Գևորգը Ղարիբյան և էլի տղաներ: Ինչով կկարողանամ կօգնեմ նրանց:

-Ռոման, դեռ վաղ է հրաժեշտից խոսել, այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ հեռանալուց հետո զբաղվես մարզչական գործունեությամբ:

-Այդ մասին դեռ չեմ մտածում: Գլխումս միայն վարկանիշային մրցաշարերն են, ուղեգիր ձեռք բերելը և Ռիո մեկնելը: Դա է իմ նպատակը:

 

Լրահոս
Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը Շիրակ-Լոռի. Զրոներ՝ առաջին խաղակեսից հետո Ըմբշամարտ․ Մեծահասակների աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայում Յուվենտուսը և Դիբալան համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին Վեսթ Հեմը արդյունավետ խաղում հաղթեց Չելսիին (տեսանյութ) Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է Առաջին խումբ. Մասիսն ու Տորպեդոն ոչ-ոքի խաղաց Միլանը 15 միլիոն եվրո կառաջարկի Ֆիորենտինայի պաշտպանի համար Մխիթարյան. Շատ ուրախ է, որ վերջապես կարողացանք գալ համաձայնության Յուվենտուսի մեկնարկային կազմը Ջենոայի դեմ խաղում. ուղիղ եթեր Բարսելոնա – Աթլետիկո․ մեկնարկային կազմեր. ուղիղ եթեր Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը Կլոպ․ Լիվերպուլը չի կարող միլիոններ ծախսել Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում Խավին ցանկանում է գլխավորել «Բարսելոնա»-ն Բերեզովսկի. Արժանի հաղթանակ տարանք Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով Բարսելոնայի հայտացուցակը Աթլետիկոյի հետ խաղի համար Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը Արտետա․ Արսենալը բավականաչափ խաղեր ունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Արարատից Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով Ինչպիսի՜ անհավանական մրցաշրջան էր․ Վոզնյացկի Սիրողական հանդիպման ընթացքում իրանցի ֆուտբոլիստ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ Յուվենտուսը հայացքը ուղղել է Օբամեյանգի կողմը «Ռոման» հաղթել է «Սամպդորիային» Լա լիգա․ Ռեալը առանց դժվարության հաղթեց Մալյորկային ու դարձյալ գլխավորեց աղյուսակը VBet Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին ու դուրս եկավ եզրափակիչ Միլանը ցանկանում է թիմում պահել խորվաթ հարձակվողին Նապոլիի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ՝ արձագանքելով «Շիրակի» և «Լոռիի» հրապարակումներին Լա լիգան հաղթելը շատ դժվար է. Ռակիտիչ Մեսսիի հերթական ֆանտաստիկ ցուցանիշը
website by Sargssyan