Գալիանի. Բալոտելին հոգեբանական խնդիրներ ունի

Գալիանի. Բալոտելին հոգեբանական խնդիրներ ունի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ ավելին է սպասում հարձակվող Մարիո Բալոտելիից, որին թիմը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Լիվերպուլից»։

-Ցավոք, Բալոտելին մեզ չի բերում այն, ինչի հույսն ունեինք։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և մեր ակումբը հույս ունի, որ Մարիոն կարող է ցույց տալ այն ֆուտբոլը, որին ընդունակ էր երեք տարի առաջ, երբ «Միլանին» Չեմպիոնների լիգա դուրս բերեց։ Նա պետք է աշխատի։ Առայժմ նրա ապագան հարցականի տակ է, որոշումն ավելի ուշ կկայացվի։ 

Նրանից բարձրակարգ ֆուտբոլ ենք ակնկալում, սակայն առայժմ չենք տեսնում դա։ Համաձայն եմ մարզչի հետ. նա հոգեբանական խնդիրներ ունի, քանի որ տեխնիկապես ու ֆիզիկապես լիովին կարգին վիճակում է։ Օրինակ, Մանջուկիչը տեխնիկայով չի գերազանցում նրան, սակայն հիմա նրանից ավելի ջանասիրաբար է գործում,-ասել է Գալիանին «Sport Mediaset»-ին տված հարցազրույցում։

Ա Սերայի ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին 13 հանդիպում է անցկացրել, խփել մեկ գնդակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում