Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

Երևանի խուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի չեմպիոնի տիտղոսները նվաճեցին 55 կգ Մխիթար Գրիգորյանը, 66 կգ Աշոտ Վելիցյանը, 84 կգ Սարգիս Հովսեփյանը և 120 կգ Հովհաննես Մաղաքյանը:

«Հայաստանի այս առաջնություն եղան այդպիսի մեծ անակնկալներ: Ումից  ակնկալում էինք, որ կդառնան չեմպիոն, իրենք էլ նվաճեցին այդ կոչումը, թեպետ կային քաշային կարգեր, որտեղ 4-5 մարզիկներ հավասարապես ուժեղ էին: Պլանավորում ենք մասնակցելու երկու միջազգային մրցաշարի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիկ Վարդանյանը:

Հավելենք, որ մինչև Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի կկայանա Ռումինիայում, հավաքական թիմը կունենա երեք ուսումնամարզական հավաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում