Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» 9 հոգով հաղթեց «Բանանցին»

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» 9 հոգով հաղթեց «Բանանցին»

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բանանցը» սեփական մարզադաշտում խաղաց «Ալաշկերտի» հետ։ Հանդիպման միակ գնդակը 45-րդ րոպեին հեղինակեց «Ալաշկերտի» լեգեոներ Հեբեր Արաուխոն՝ մրցակցի վրիպումից օգտվելով՝ գնդակն ուղարկելով դատարկ դարպասը։

Հանդիպման երկրորդ կեսում թիմերն ամենաշատն աչքի ընկան ստացած կարմիր քարտերով. նախ հեռացվեցին Տորեխոնն ու Վերանյանը, ապա՝ Գագիկ Պողոսյանը։ «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեց 9, «Բանանցը»՝ 10 հոգով։

Հայաստանի Գավաթ, առաջին կիսաեզրափակիչ 

«Բանանց» – «Ալաշկերտ»` 0:1 (0:1)
Գոլը՝ Հեբեր Արաուխո դոս Սանթոս, 45

Հետևեք մեզ նաև Telegram-ում