Հաջողության բաղադրատոմս. ինչպե՞ս հաղթել Չեմպիոնների լիգայում

Հաջողության բաղադրատոմս. ինչպե՞ս հաղթել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգան թևակոխում է 1/4 եզրափակիչ, պայքարն ավելի ու ավելի ուշագրավ է դառնում: Պարզենք՝ ո՞ր նախապայմանների բացակայության դեպքում է դժվար հաղթել մրցաշարում և ո՞ր կետերը կարող են երկրորդական նշանակություն ունենալ:

Չեմպիոնների լիգայում հաղթելը մրցաշարի մասնակից ցանկացած թիմի գլխավոր նպատակն է: Հասկանալի է, որ ինչ-որ մեկի համար դա պարզապես երազանք է, իսկ մրցաշարին պարբերաբար մասնակցող թիմերի համար՝ վերջնանպատակ է: Հաղթանակը ոչ միայն ակումբի հեղինակությունն է բարձրացնում ու նրան տալիս Եվրոպայի լավագույն թիմի կարգավիճակը, այլև տպավորիչ պարգևավճարներ է շնորհում: Հաղթողը բավականին լուրջ գումար է ստանում՝ 55 մլն եվրո: Չմոռանանք կոմերցիոն եկամտի և տոմսերի վաճառքից ստացած գումարի մասին: Բնական է, որ Չեմպիոնների լիգայում տոմսերն ավելի թանկ են վաճառվում, քան ներքին առաջնության տոմսերը: Այնպես որ՝ զարմանալի չէ, որ բոլոր թիմերը ձգտում են մասնակցել այս մրցաշարին:

Վերջին տասը տարիների եզրափակիչների մասնակիցների տվյալներն ուսումնասիրելով՝ մի քանի օրինաչափություն է նկատվում: Ի՞նչ են նրանք արել հաղթանակի համար: Ինչպե՞ս են կառուցել իրենց թիմը: Ի՞նչն է կարևոր ու անկարևոր դարձել: 6 հետևություն այն մասին, թե ինչ պետք է անել չեմպիոնական թիմ կառուցելու համար:

Գումար վատնել

Ծախսեր եզրափակչի մասնակիցների կազմերի համար (միլիոն ֆունտ):

  • Միջինում. հաղթողը՝ 199.1, պարտվողը՝ 129.04

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 90, «Արսենալ»՝ 76,7
2006-2007թթ. «Միլան»՝ 140,6, «Լիվերպուլ»՝ 88,0
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 161,4, «Չելսի»՝ 218
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 123,8, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 188,7
2009-2010թթ. «Ինտեր»՝ 177,8, «Բավարիա»՝ 99,6
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 124,7, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 202
2011-2012թթ. «Չելսի»՝ 317,6, «Բավարիա»՝139
2012-2013թթ. «Բավարիա»՝ 195, «Բորուսսիա»՝ 52,1
2013-2014թթ. «Ռեալ»՝ 415,5, «Ատլետիկո»՝ 69,8
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 244, «Յուվենտուս»՝ 129,5

Կարող է թվալ, որ այստեղ ամեն ինչ պարզ է. որքան գումար ծախսես աստղային ֆուտբոլիստների տրանսֆերների համար, այնքան մրցունակ թիմ կստեղծես: Վերջին տասնամյակում միայն 3 «էժան» ակումբ է Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևում պահել: Հետաքրքրական է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու անգամ այդ իրավիճակում է հայտնվել, բայց բարիկադների տարբեր կողմերում: Գլխավոր ռեկորդակիրները «Չելսին» և «Ռեալն» են, որոնք կարողացել են 300 և 400 միլիոնանոց թիմ կառուցել: Նույնիսկ այսօրվա չափանիշներով պարզապես աստղաբաշխական թվեր են: Ուշագրավ է, որ լոնդոնցիները եզրափակչի ֆավորիտ չէին համարվում, իսկ մադրիդցիները Սերխիո Ռամոսի գոլի շնորհիվ հրաշքով փրկեցին խաղը:

Ֆուտբոլիստներին անվճար ձեռք բերելը չի օգնի

Այն ֆուտբոլիստների թիվը, ովքեր եզրափակչի մասնակիցների կազմում էին ազատ գործակալի կամ վարձավճարով հանդես եկող խաղացողի կարգավիճակով:

  • Միջինում. հաղթողը՝ 1.2, պարտվողը՝ 4.6

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 4, «Արսենալ»՝ 2
2006-2007թթ. «Միլան» 6, «Լիվերպուլ» 5
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1, «Չելսի»՝ 5
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 0, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2
2009-2010թթ. «Ինտեր»՝ 2, «Բավարիա»՝ 5
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 1, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3
2011-2012թթ. «Չելսի»՝ 0, «Բավարիա»՝ 4
2012-2013թթ. «Բավարիա»՝ 2, «Բորուսսիա»՝ 4
2013-2014թթ. «Ռեալ»՝ 0, «Ատլետիկո»՝ 8
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 0, «Յուվենտուս»՝ 8

Վարձակալությամբ կամ առհասարակ անվճար նվազագույն թվով ֆուտբոլիստներ ունեցող թիմերն իրենց «ագահ» մրցակիցներին 10-ից 8 անգամ հաղթել են: Սա կարող է տարօրինակ թվալ, բայց մյուս կողմից նման մոտեցումը կարող է տեղ ունենալ, եթե ֆուտբոլիստները ճիշտ են ընտրվում: Այսինքն՝ երբ շեշտը ոչ թե քանակի, այլ որակի վրա է դրվում: Վերջին երկու տարիներին եզրափակիչներում նման ֆուտբոլիսների թվով ռեկորդակիրներ «Ատլետիկոն» և «Յուվենտուսն» են հանդես եկել: Իսպանական սուպերակումբների հետ քաջաբար պայքարող թուրինցիներն Անդրեա Պիրլոյին, Ռուբինյոյին, Պոլ Պոգբային, Ֆերնանդո Լյորենտոյին և Քինգսլի Կոմանին անվճար են ձեռք բերել, իսկ Ռոմուլոյին, Պերեյրային և Ալեսանդրո Մատրիին՝ վարձավճարի դիմաց: Փորձը ցույց է տալիս, որ եվրագավաթում էժան կամ խորամանկ ճանապարհ չկա:

Առավելագույնի հասցնել սաների թիվը

Ֆուտբոլիստ-սաների թիվը եզրափակչի մասնակիցների կազմերում:

  • Միջինում. հաղթողը՝ 7.4, պարտվողը՝ 5

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 7, «Արսենալ»՝ 3
2006-2007թթ. «Միլան»՝ 3, «Լիվերպուլ»՝ 6
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 10, «Չելսի»՝ 1
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 11, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7
2009-2010թթ. «Ինտեր»՝ 1, «Բավարիա»՝ 8
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 14, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 9
2011-2012թթ. «Չելսի»՝ 2, «Բավարիա»՝ 7
2012-2013թթ. «Բավարիա»՝ 8, «Բորուսսիա»՝ 4
2013-2014թթ. «Ռեալ»՝ 5, «Ատլետիկո»՝ 3
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 13, «Յուվենտուս»՝ 2

Թիմերը, որոնք վաղ տարիքից վերահսկում են երիտասարդ տաղանդների զարգացումը, տպավորիչ առավելություն են ստանում Չեմպիոնների լիգայում: Վերջին 10 հաղթողներից 7-ը իրենց կազմում մրցակիցներից ավելի մեծ թվով սաներ են ունեցել: Հետաքրքրական է, որ երկու անգամ անհաջողակի կարգավիճակում «Բավարիան» է հայտնվել: Ուշադրություն դարձրեք, որ իտալական երեք ակումբները 3 սաներից ավելի չունեն: Դրանում էլ հենց ամփոփված է Ա Սերիայի անկման պատճառը. ակումբների ֆինանսական վիճակն այնքան էլ տպավորիչ չէ, թանկարժեք գնումները դադարեցվել են, իսկ իրենց երիտասարդներին առանձնապես չեն դիտարկել, դրա համար էլ նախկին աստղերին փոխարինելը պարզապես անհնար է դարձել: Հակառակ իրավիճակն է «Յուվենտուսի» դեպքում. ակումբը հաջող էր հանդես գալիս, երբ թիմի կազմում լեգենդներն էին, իսկ հիմա՝ թանկարժեք գնումների հաշվին չեն կարողանում հետ բերել նախկին խաղամակարդակը: Դե իհարկե, «Բարսելոնան» իր ակադեմիայի սաների թվաքանակով առաջատար է ամբողջ աշխարհում:

Ակումբում անցկացրած տարիների քանակը նշանակություն չունի

Եզրափակչի մասնակիցների՝ ակումբում անցկացրած տարիների քանակը:

  • Միջինում. հաղթողը՝ 4.31, պարտվողը՝ 4.3

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 3.2, «Արսենալ»՝ 3.9
2006-2007թթ. «Միլան»՝ 5.0, «Լիվերպուլ»՝ 3.6
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3.8, «Չելսի»՝ 5.9
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 3.9, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4.3
2009-2010թթ. «Ինտեր»՝ 3.9, «Բավարիա»՝ 4.3
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 4.0, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5.9
2011-2012թթ. «Չելսի»՝ 4.6, «Բավարիա»՝ 4.9
2012-2013թթ. «Բավարիա»՝ 5.1, «Բորուսսիա»՝ 3.9
2013-2014թթ. «Ռեալ»՝ 3.9, «Ատլետիկո»՝ 2.9
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 4.2, «Յուվենտուս»՝ 3.8

Թվում է՝ ֆուտբոլիստները որքան երկար ժամանակ միասին լինեն, անքան ուժեղ կդառնա թիմը: Թիմային աշխատանքն ու տարիների համագործակցությունը, հասկանալի է, որ լավ է, սակայն զարմանալի է, որ դա ոչ մի առավելություն չի տալիս. 5 հաղթանակ և 5 պարտություն: Ինչպես արդյունքների, այնպես էլ ակումբային այլ գործունեության առումով Եվրոպայի հեղինակավոր ակումբներից «Բարսելոնան» և «Բավարիան» վերջին 10 տարում կազմը հնարավորինս կայուն են պահել: Նման մոտեցումն առավելություն չի տալիս, բայց, հնարավոր է, ակումբներին թույլ տա երկար մնալ բարձունքում:

Եզրափակչի մասնակից թիմերի ֆուտբոլիստների տարիքը նշանակություն չունի

  • Միջինում մեկ ֆուտբոլիստի տարիքը. հաղթողը՝ 26.8, պարտվողը՝ 26.3

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 26.3, «Արսենալ»՝ 25.4
2006-2007թթ. «Միլան»՝ 30.3, «Լիվերպուլ»՝ 25.4
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 25.7, «Չելսի»՝ 27.8
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 26.1, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 26.7
2009-2010թթ. «Ինտեր»՝ 28.4, «Բավարիա»՝ 26.4
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 25.5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 26.5
2011-2012թթ. «Չելսի»՝ 27.6, «Բավարիա»՝ 26.1
2012-2013թթ. «Բավարիա»՝ 26.7, «Բորուսսիա»՝ 24.6
2013-2014թթ. «Ռեալ»՝ 25.7, «Ատլետիկո»՝ 25.9
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 26, «Յուվենտուս»՝ 28.6

Ինչպես պարզվում է՝ տարիքը ևս նշանակություն չունի. հինգը հինգի դեմ: «Միլանը», իհարկե, առանձնանում է, քանի որ միջինում 30 տարեկան ֆուտբոլիստների հետ կարողացել է հաղթանակի հասնել: Սա, իհարկե, բացառություն է, սակայն երիտասարդ թիմի կարևորության մասին ևս պետք չէ խոսել: Տարիքը Չեմպիոնների լիգայում հաղթելու խոչընդոտ չէ ու ոչնչով չի օգնում: Հետաքրքիր օրինաչափություն է այն, որ Իտալիան ներկայացնող եզրափակչի մասնակիցները միշտ բարձր տարիքով են. վերջին 10 տարիների ամենատարեց երեք ակումբները Ապենինյան թերակղզին են ներկայացնում:

Տրանսֆերներ երկրի ներսում

Եզրափակչի մասնակիցների կազմում այն երկրում ծնված ֆուտբոլիստների քանակը, որ երկիրը որ ներկայացնում է տվյալ ակումբը:

  • Միջին քանակը. հաղթողը՝ 10.2, պարտվողը՝ 9.1

2005-2006թթ. «Բարսելոնա»՝ 9, «Արսենալ»՝ 8
2006-2007թթ. «Միլան»՝ 12, «Լիվերպուլ»՝ 8
2007-2008թթ. «Մանչեսթեր Յունայթեդ» 9՝, «Չելսի»՝ 6
2008-2009թթ. «Բարսելոնա»՝ 11, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 8
2009-2010թթ. «Ինտեր»՝ 4, «Բավարիա»՝ 11
2010-2011թթ. «Բարսելոնա»՝ 15, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 8
2011-2012թթ. «Չելսի»՝ 6, «Բավարիա»՝ 11
2012-2013թթ. «Բավարիա»՝ 11, «Բորուսսիա»՝ 13
2013-2014թթ. «Ռեալ»՝ 12, «Ատլետիկո»՝ 11
2014-2015թթ. «Բարսելոնա»՝ 13, «Յուվենտուս»՝ 14

Հիմա, երբ ֆուտբոլիստները կարող են ազատ մի երկրից մյուսը տեղափոխվել, իսկ ցանկացած երկրպագու հնարավորություն ունի հետևելու, թե ինչպես են խաղում աշխարհի մյուս ծայրում, խաղաոճի գենը տարբեր երկրներում աննկատ ջնջվում է և գրեթե անտեսանելի է: 10 եզրափակիչներից 6-ը հաղթել են այն թիմերը, որոնցում հայրենական ֆուտբոլիստները գերակշռել են, իսկ վերջին եզրափակիչը ռեկորդ սահմանեց այս ցուցանիշով:

«Ինտերը» և «Չելսին», որոնց վերջին տարիներին ամենահաճախ էին դիտողություն անում համապատասխանաբար իտալացիների և բրիտանացիների բացակայության պատճառով, տարատեսակ մրցաշարերում ապացուցել են իրենց հեղինակությունն առանց շեշտը հայրենական խաղացողների վրա դնելու:

Ինչպես տեսնում եք, Չեմպիոնների լիգայում հաղթելու բաղադրատոմսն ավելի դյուրին է, քան սկզբում թվում էր. որպես հիմք կլորիկ գումար ենք վերցնում, ըստ ճաշակի ավելացնում ենք ակադեմիայի սաներին ու նրանց հավելում հայրենական ֆուտբոլիստներով: Ուտեստը չի տուժի, եթե չմոռանանք նորաոճ մի քանի բաղադրիչի՝ տարիքի, ակումբում անցկացրած տարիների և նորեկների խնայողությունների մասին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում