«Վոլֆսբուրգի» հարձակվողը տուգանվել է «Nutella»-ի չարաշահման համար

«Վոլֆսբուրգի» հարձակվողը տուգանվել է «Nutella»-ի չարաշահման համար

«Վոլֆսբուրգի» հարձակվող Մաքս Կրուզեի նկատմամբ կրկին ակումբի կողմից պատժամիջոցներ են կիրառվել։

«Bild»-ը վստահեցնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է «Nutella» շոկոլադե մածուկի չարաշահման համար։ Նշվում է, որ ձմռանը «Վոլֆսբուրգի» գլխավոր տնօրեն Կլաուս Ալոֆսն ու թիմի գլխավոր մարզիչ Դիտեր Հեքինգը զրուցել են Կրուզեի հետ՝ նրան խնդրելով դադարել մեծ քանակով օգտագործել այդ քաղցրավենիքը։ Ալոֆսը չի հաստատել տուգանքի մասին տեղեկությունը, սակայն հայտարարել է, որ Կրուզեն կարիք ունի «շտկելու իր սննդակարգը»։

Հիշեցնենք, որ Կրուզեն ավելի վաղ 25.000 եվրոյով տուգանվել էր պոկերով շահած 75.000 եվրոն տաքսու մեջ մոռանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում