«Միկան» նվազագույն հաշվով զիջեց «Գանձասար Կապանին»

«Միկան» նվազագույն հաշվով զիջեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Երևանի «Միկան» հյուրընկալել էր «Գանձասար Կապանին»։

Հանդիպման միակ գնդակը 39-րդ րոպեին խփեց կապանցիների հարձակվող Ալեքսանդր Ռակիչը՝ հաջողության հասնելով Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Մինչև խաղի ավարտը տանտերերին չհաջողվեց խփել պատասխան գոլը։ հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Միկա»-«Գանձասար-Կապան» 0:1 (0:1)
Գոլը՝ Ալեքսանդր Ռակիչ 39′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում