Էդեր Առեոլա.Հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը

Էդեր Առեոլա.Հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը

Վերջերս «Շիրակը» պայմանագիր ստորագրեց ամերիկացի հարձակվողական ոճի կիսապաշտպան 24-ամյա Էդեր Արեոլա Սմիթի հետ։  Մինչ գյումրեցիների կազմում հայտնվելը Սմիթը հանդես է եկել Մեքսիկայում և ԱՄՆ-ում, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մեքսիկայի երկրորդ լիգայից:

«Ուսանելու ընթացքում 4 տարի խաղացել եմ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) թիմում, իսկ իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել եմ «Դելֆինս» ՖԱ-ի հետ, որը հանդես էր գալիս Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում։ Մեկուկես տարի անց վերադարձել եմ Լոս Անջելես և 2014թ. պայմանագիր ստորագրել «ԼԱ Գելեքսի II»-ի հետ։ Ես նաև բախտ եմ ունեցել հանդես գալու ԱՄՆ պատանեկան հավաքականներում Մ17, Մ18 և Մ20»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է Գյումրու ակումբի պաշտոնական կայքից:

Խոսելով «Շիրակի» և Հայաստանի առաջնության մասին՝ Էդեր Առեոլան ասաց հետևյալը.

«Առաջին անգամ «Շիրակի» մասին լսեցի, երբ 2014թ. թիմը խաղաց «ԼԱ Գելեքսիի» հետ։ Իսկ այս տարի արդեն ինձ հաջողվեց մեկ շաբաթ մարզվել գյումրեցիների հետ՝ Լոս Անջելեսում անցկացված հավաքի ժամանակ։ Այդ հնարավորության համար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլենդելում բնակվող հայ գործակալներին։ Այժմ ես հպարտ եմ, որ կրում եմ «Շիրակի» շապիկը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի առաջնությանը, կարող եմ ասել, որ նմանեցնում եմ Մեքսիկայի առաջնությանը։ Ճիշտ է՝ դեռ ընդամենը մեկ հանդիպում եմ անցկացել, բայց նկատել եմ, որ շատ տեխինկական և ֆիզիկական է միաժամանակ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում