ՉԼ. Գործող գավաթակիր «Բարսելոնան» շարունակում է պայքարը (տեսանյութ)

ՉԼ. Գործող գավաթակիր «Բարսելոնան» շարունակում է պայքարը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» շարունակում է պայքարը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: 1/8 եզրափակիչ փուլի երկու խաղերում էր կատալոնական թիմն առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ: Լոնդոնում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ պատասխան խաղում արձանագրվեց 3:1 հաշիվը: 

«Կամպ Նոուում» կայացած խաղի հաշիվը բացվեց 18-րդ րոպեին. Լուիս Սուարեսի գրագետ խաղից և փոխանցումից հետո Նեյմարը գրավեց Օսպինայի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, լոնդոնյան թիմին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. գոլի հեղինակ դարձավ Էլնենին: Արսեն Վենգերի թիմին չհաջողվեց ավելին անել. 14 րոպե անց Լուիս Սուարեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 88-րդ րոպեին Լիոնել Մեսսին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» – «Արսենալ»՝ 3:1 / 5:1
Գոլերը՝ Նեյմար 18′, Սուարես 65′, Մեսսի 88′ – Էլնենի 51′

Հետևեք մեզ նաև Telegram-ում