ՉԼ. Դրամատիկ պայքարում «Բավարիան» հաղթեց «Յուվենտուսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. Դրամատիկ պայքարում «Բավարիան» հաղթեց «Յուվենտուսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բավարիա» – «Յուվենտուս» ուշագրավ դիմակայությունում հաղթեց մյունխենյան թիմը: Թուրինում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ «Ալյանց Արենայում» կայացած պատասխան խաղում դժվարին պայքարում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը:

Հանդիպման արդեն 5-րդ րոպեին «Բավարիայի» ֆուտբոլիստները պաշտպանությունում գրագետ չխաղացին, ինչի արդյունքում Պոլ Պոգբան առաջ մղեց հյուրերին: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Խոսեպ Գվարդիոլայի սաները պատասխան գոլ խփելու փոխարեն բաց թողեցին ևս մեկը. 28-րդ րոպեին Ալվարո Մորատայի հրաշալի անցումից հետո Կուադրադոն երկրորդ գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի դարպասը:

Երկրորդ կեսում «Բավարիան» համեմատաբար ակտիվ խաղաց, ինչը տվեց իր արդյունքը: 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացրած ժամանակի առաջին րոպեին Թոմաս Մյուլլերը վերականգնեց հաշվի հավասարությունը, ինչի արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում երկրպագուների հրաշալի աջակցության պայմաններում «Բավարիային» հաջողվեց երկու գոլ խփել և 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճել. 108-րդ րոպեին աչքի ընկավ Տյագո Ալկանտարան, իսկ 110-րդ րոպեին՝ Կինգսլի Կոմանը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ (լրացուցիչ ժամանակ)

«Բավարիա» – «Յուվենտուս»՝ 4:2 / 6:4
Գոլերը՝ Լևանդովսկի 73′, Մյուլլեր 91′, Ալկանտարա 108′, Կոման 110′  – Պոգբա 5′, Կուադրադո 28′

Հետևեք մեզ նաև Telegram-ում