Տոտտին կարող է հեռանալ «Ռոմայից»

Տոտտին կարող է հեռանալ «Ռոմայից»

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել այլ ակումբ, գրում է «la Gazzetta dello Sport» պարբերականը։

39-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ, որը վետերանին առաջարկում է ակումբի ադմինիստրատիվ պաշտոններից մեկը։ Ֆուտբոլիստը մտադիր է շարունակել մարզական կարիերան և հանուն դրա պատրաստ է փոխելու ակումբը։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին։ Ամռանը Տոտտին կդառնա ազատ գործակալ և կկարողանա անվճար տեղափոխվել անգլիական ակումբ։

Ավելի վաղ «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան հայտարարել էր, որ Տոտտին կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում