Տորեխոնը և Վերանյանը որակազրկվել են 4 խաղով
17/03/2016 17:43
Նմանատիպ
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Քննարկվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բանանց»-«Ալաշկերտ» առաջին խաղի (0:1) ժամանակ «Բանանցի» ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեխոնի և «Ալաշկերտից» Խորեն Վերանյանի հեռացումը:
Որոշվել է՝
- «Բանանց»-«Ալաշկերտ» (ԳԽ15-16009) խաղին «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեխոնի (N 27160) հեռացման, բռնարարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամով:
- «Բանանց»-«Ալաշկերտ» (ԳԽ15-16009) խաղին «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Խորեն Վերանյանի (N 1376) հեռացման, բռնարարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամով:
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում