ԵԼ. «Ատլետիկը», «Վիլյառեալը», «Սպարտան» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ. «Ատլետիկը», «Վիլյառեալը», «Սպարտան» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Վիլյառեալը» հաղթահարեց «Բայերի» արգելքը, «Ատլետիկը» պայքարից դուրս թողեց «Վալենսիային», իսկ «Լացիոն» զիջեց «Սպարտային»:

«Բայեր»-«Վիլյառեալ» դիմակայության առաջին խաղում իսպանական թիմը 2:0 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ պատասխան խաղում գոլեր չարձանագրվեցին:

«Լացիոյի» և «Պարահայի» միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Իտալիայում կայացած պատասխան խաղում «Պրահան» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տոնեց. մեկական գոլով աչքի ընկան Բերժեկ Դոչկալը, Լադիսլավ Կրեյչին և Լուկա Յուլիշը:

«Ատլետիկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել «Վալենսիայի» նկատմամբ: «Մեստալյայում» կայացած պատասխան խաղում «չղջիկները» հաղթեցին 2:1 հաշվով, սակայն «Ատլետիկը» պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բայեր» – «Վիլյառեալ»՝ 0:0 / 0:2

«Լացիո» – «Պրահա»՝ 0:3 / 1:4
Գոլերը՝ Դոչկալ 10′, Կրեյչի 12′, Յուլիշ 44′ 

«Վալենսիա» – «Ատլետիկ»՝ 2:1 / 2:2
Գոլերը՝ Սանտի Մինա 13′, Սանտոս 37′ – Ադուրիս 76′

Հետևեք մեզ նաև Telegram-ում